Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի շուրջ իրավիճակը


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև այսօր առավոտյան հեռախոսազրույց է կայացել։

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում: Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հաղորդվեց, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը՝ Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG