Մատչելիության հղումներ

Armenia Airways-ը այսօր և փետրվարի 28-ին չվերթներ կիրականացնի Իրան


Armenia Airways-ի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Armenia Airways-ի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Armenia Airways ավիաընկերությունն այսօր և փետրվարի 28-ին երկու չվերթ կիրականացնի. երկու թռիչքներով իրանցիները կարող են հեռանալ Հայաստանից, ՀՀ քաղաքացիները՝ վերադառնալ հայրենիք։

Կորոնավիրուսից խուսափելու համար երեկվանից ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու կառավարության որոշումը։ Իրանից թույլատրվում է միայն բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան, ընդ որում՝ մեքենայում կարող է լինել միայն երկու հոգի՝ վարորդն ու նրան փոխարինող վարորդը։

Սահմանը բաց է մնում նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար։

Թեհրան - Երևան երեկվա չվերթը չեղյալ է հայտարարվել, Մեղրիի անցակետն էլ փակվել էր կեսօրից։

XS
SM
MD
LG