Մատչելիության հղումներ

Բերնի Սանդերսը ամրապնդում է դիրքերը ԱՄՆ նախագահական մրցապայքարում


ԱՄՆ-Դեմոկրատ, սենատոր Բերնի Սանդերսը ելույթով է հանդես գալիս Նոր Հեմփշիրում, 11 փետրվարի, 2020թ.
ԱՄՆ-Դեմոկրատ, սենատոր Բերնի Սանդերսը ելույթով է հանդես գալիս Նոր Հեմփշիրում, 11 փետրվարի, 2020թ.

Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը երեկ ձայների տպավորիչ առավելությամբ առաջ է անցել մրցակիցներից Նևադայում` ամրապնդելով առաջատարի իր դիրքը նախագահի դեմոկրատ թեկնածուների պայքարում:

Ըստ նախնական արդյունքների, նա ստացել է ձայների շուրջ 47 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը` ձայների 20 տոկոսով:

Սա ներկուսակցական այս պայքարում նրա առաջին հաղթանակն է, ավելի վաղ Այովայում և Նյու Հեմփշիրում նա նույնիսկ առաջատար եռյակ չէր անցել: Հաջորդ` վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա մարտի 3-ին, երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միանգամից 14 նահանգներում:

XS
SM
MD
LG