Մատչելիության հղումներ

Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:

Պետության ղեկավարը նաև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG