Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ԵՊԲՀ հիմնադրամի ծառայողների առերևույթ հափշտակություններ է բացահայտել


ԵՊԲՀ շենքը Երևանում, արխիվ
ԵՊԲՀ շենքը Երևանում, արխիվ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամետում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք, այսօր հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, 2016 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև՝ փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել է զգալի չափերով գումար», - ասված է հաղորդագրությունում։

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ երկու անձանց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում մնացած դրվագներով հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը հստակեցնելու ու վերականգնելու ուղությամբ, փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG