ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հունվարի 29-ին ուղևորվել է Բրիտանիա: Նրա այցը Լոնդոն կատարվում է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին: Հունվարի 30-ին Փոմփեոն ժամանելու է Կիև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հենքում, հիշեցնենք, դրված է ուկրաինական վարկածը: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու մեջ՝ նպատակ հետապնդելով, որ Կիևը հետաքննի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայում:
Սենատում շարունակվում է Թրամփի իմփիչմենթի դատավարությունը: