Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ: Համաշխարհային տնտեսական համաժողովի 2020 թվականի ամենամյա հանդիպումը պաշտոնապես բացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ Ողջույնի ուղերձ հղելով ներկաներին՝ նա մասնավորապես ասել է, որ հպարտ է այն համայնքով, որ կարողացել են ձևավորել անցած 50 տարիների ընթացքում։ Նա հատկապես ողջունել է Երիտասարդ գլոբալ առաջնորդներին (Young Global Leaders) և Գլոբալ փոփոխություն կերտողներին (Global Shapers), որոնք հավատում են աշխարհի փոխկապակցվածությանը և պատրաստ են միասին աշխատել։

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի ֆորումը հաղթողներ է ճանաչել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG