Մատչելիության հղումներ

Աբխազիայում ներխուժել են Խաջիմբայի նստավայր և պահանջում են նրա հրաժարականը


Զայրացած ամբոխը շրջապատել է Աբխազիայի փաստացի ղեկավարի նստավայրը, Սուխումի, Վրաստան, 9 հունվարի, 2020թ.
Զայրացած ամբոխը շրջապատել է Աբխազիայի փաստացի ղեկավարի նստավայրը, Սուխումի, Վրաստան, 9 հունվարի, 2020թ.

Վրաստանի անջատական երկրամասի՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր և պահանջել են նրա հրաժարականը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` մի քանի տասնյակ ցուցարարներ կոտրել են շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիներն, իսկ այդ ընթացքում հարյուրավոր ցուցարարներ շենքին հարող հրապարակում վանկարկել են «Խաջիմբա, հեռացի՛ր» կարգախոսը:

Մինչ այդ ցուցարարները հավաքվել են չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայտը, որով նա բողոքարկել է անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած «ընտրություններում» Խաջիմբային հաղթող ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Շենքի մոտ տեղի են ունեցել փոքր ընդհարումներ Խաջիմբայի աջակիցների և ընդդիմախոսների միջև: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Խաջիմբան անվտանգության խորհրդի նիստ է գումարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG