Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր փողոց են դուրս եկել Իրանի Ահվազ քաղաքում՝ վերջին հրաժեշտը տալու Հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի մահը։ Սուլեյմանին սպանվել էր հունվարի լույս 3-ի գիշերը ամերիկյան օդուժի գրոհի ընթացքում։
Սուլեյմանիի մարմինը Իրան է բերվել վաղ առավոտյան։
Իրանի պետական հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակում է սգո արարողությունը։
Իրանում եռօրյա սուգ է հայտարարված։ Մինչև Սուլեյմանիի հայրենի քաղաք Քերմանում հունվարի 7-ին տեղի ունենալիք հուղարկավորությունը, գեներալի մարմինը կտարվի Մաշադ ու Թեհրան։
Նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Սուլեյմանիի դեմ հատուկ գործողության անցկացմանը հավանություն է տվել անցած տարեվերջին՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից մի քանի օր հետո։ Այդ հարձակման համար Վաշինգտոնը մեղադրում է իրանցի գեներալին։ Նա մեղադրվում է նաև հարյուրավոր ամերիկյան զինվորների սպանության մեջ։