Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ Արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:

Սահմանադրական դատարանի նախագահն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ, նա հայտարարեց, թե դեռ ամիսներ առաջ զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, իրեն մեղադրանք կառաջադրեն։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG