Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Գյումրու համայնքապետարանում չարաշահել են պաշտոնեական լիազորությունները


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցում են, որ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման, Գյումրի քաղաքի մի շարք հասցեների հողամասեր:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG