Բելառուսն ազատ է ընտրել նավթի մատակարարման այլ տարբերակ, եթե այն ավելի շահեկան կլինի, քան՝ Ռուսաստանի առաջարկը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը պնդել էր, թե նավթի մատակարարումների ոլորտում Մոսկվայի նախաձեռնած հարկային փոփոխություններից հետո Մինսկը ստիպված է այլընտրանքային աղբյուրներ գտնել:
Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել էր՝ Կրեմլը ճնշում է Բելառուսին՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել:
Երկու երկրների նախագահներն օրեր առաջ հերթական հանդիպումն էին ունեցել վիճահարույց հարցերի շուրջ, սակայն, այդպես էլ համաձայնության չէին եկել: