Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Եթե ՌԴ-ն խախտի մեր ինքնիշխանությունը, կներքաշվի պատերազմի մեջ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Ռուսաստանը Բելառուսին «ճնշում է» ինտեգրացիայի հասնելու համար, սակայն երկրի անկախությունը ապահովված է արևմտյան երկրների ուժերի և ՆԱՏՕ-ի հավասարակշռությամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան երկիրը, ապա կներքաշվի ռազմական հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովին տված հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև կներքաշվի պատերազմի մեջ: Դա արդեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի, քանի որ կդիտարկեն որպես սպառնալիք իրենց դեմ, ինչում էլ իրավացի են», - ասել է Լուկաշենկոն:

Մոսկվան ու Մինսկը դեռևս 1999 թվականին Միութենական պետության մասին պայմանագիր են կնքել, որը, սակայն, դեռ թղթի վրա է: Կողմերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ անգամ դրա իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ: Անցած շաբաթներին Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումներն ավարտվել են ապարդյուն:

XS
SM
MD
LG