Մատչելիության հղումներ

Փոմփեո. ՌԴ-ն ու Չինաստանը «արյունոտել են ձեռքերը»՝ արգելափակելով Սիրիային առնչվող բանաձևերը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը «արյունոտել են ձեռքերը»՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը առաջարկում էր ևս 1 տարով երկարաձգել մարդասիրական օգնության տրամադրումը արդեն 8 տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիային:

«Ռուսաստանն ու Չինաստանը վետո կիրառեցին մի փաստաթղթի վրա, որով օգնություն էր հասցվելու միլիոնավոր մարդկանց», - հայտարարել է Փոմփեոն՝ կատարվածը որակելով ամոթալի քայլ:

Ռուսաստանը դեմ էր դրույթին, ըստ որի օգնությունը պետք է տրամադրվեր ՄԱԿ-ի վերահսկողության ներքո՝ առանց պաշտոնական Դամասկոսի միջամտության: Կրեմլը, որ մի քանի տարի է՝ աջակցում է Սիրիայի նախագահին, շրջանառության մեջ էր դրել սեփական բանաձևը: Այն, սակայն, չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ և տապալվել է:

Փաստացի ՄԱԿ-ի կողմից Սիրիային օգնության տրամադրման մանդատն ավարտվում է առաջիկա հունվարի 10-ին: Կողմերը պնդում են, թե կշարունակեն բանակցությունները՝ հանգուցալուծման հասնելու համար:

XS
SM
MD
LG