Մատչելիության հղումներ

Խոշոր փորձարկում Հյուսիսային Կորեայում


Հյուսիսային Կորեան փորձարկում է իրականացնում «Սոհե» ռազմական փորձադաշտում, 14-ը դեկտեմբերի, 2019թ.
Հյուսիսային Կորեան փորձարկում է իրականացնում «Սոհե» ռազմական փորձադաշտում, 14-ը դեկտեմբերի, 2019թ.

Հյուսիսային Կորեան նոր փորձարկում է իրականացրել երկրի արևմուտքում գտնվող «Սոհե» ռազմական փորձադաշտում: Այս մասին այսօր հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը` չհստակեցնելով, թե հատկապես ինչ սպառազինության կամ ռազմական նշանակություն ունեցող սարքավորման մասին է խոսքը:

«Պաշտպանական գիտության ասպարեզում ձեռք բերված այս հաջողությունները կարող են կիրառվել մեր պետության կողմից միջուկային զսպման ամուր համակարգի ստեղծման նպատակով», - նշված է Կորեայի լրատվական գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Արևմտյան աղբյուրների տեղեկություններով, կորեական իշխանությունները «Սոհե»-ում հրթիռային շարժիչ են փորձարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG