Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց 2020 թվականի պետբյուջեի նախագծին: Կողմ քվեարկեցին 69, դեմ՝ 37 պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող ևս 8 պատգամավորներ նամակով հայտնել են իրենց կողմ լինելու մասին:
Ընդդիմադիր խմբակցությունները, հիշեցնենք, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին:
Այսօր նախքան քվեարկությունը խորհրդարանում եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2020-ի պետական բյուջեում գալիք տարի նախատեսվում է 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ եկամուտ, 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս, 4.9 տոկոս տնտեսական աճ:
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ