Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման առկա փուլը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ հետագա անելիքները նախանշելու առումով:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:

Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG