Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է անում ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումը կայացվել է «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի այսօր կայացած նիստում:
Ըստ APA գործակալության, որոշման մեջ նշվում է՝ այս քայլի նպատակն է աջակցել նախագահ Իլհամ Ալիևի բարեփոխումներին ու կադրային փոխատեղումներին:
Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ կուսակցության պատգամավորները այս հարցի շուրջ հանդիպում կանցկացնեն կենտրոնական գրասենյակում և կոչ կանեն նախագահ Ալիևին հետևել քաղաքական խորհրդի որոշմանը: