Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստն ընդմիջվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատավորն ակնհայտ խիստ բացասական վերաբերմունք ունի այս գործի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նա նշել է, որ դատավորն իր իրավական դիրքորոշումը փոխում է, երբ հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ մեղադրող կողմն ու տուժողները նշեցին, որ առարկում են։ Ըստ դատախազների, Քոչարյանի փաստաբանները ճիշտ չեն ներկայացնում իրենց հիմնավորումները։

Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։

Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

XS
SM
MD
LG