Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ավարտվել է ձյուդոյի Open մրցաշարը, ուր ուրուգվայահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը դարձել է ոսկե մեդալակիր։
«Սա իմ առաջին միջազգային հաղթանակն է, երջանկությունը շատ մեծ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ իր գլխավոր նպատակն է «միավորներ ձեռք բերել 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»։
Միքայել Աբրահամյանը տարիներ առաջ մարզվել է Հայաստանում ու նաև եղել է Արցախում։