Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը


Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ
Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կեսօրին կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին:

Մեղադրող և տուժող կողմերը առարկել են միջնորդության դեմ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

XS
SM
MD
LG