Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվում են ՀԱՊԿ խորհրդի և ԽՎ լիագումար նիստերը


ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 12-րդ լիագումար նիստերը:

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը:

Մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

Նախօրեին կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Միրզոյանը նշանակալի իրադարձություն է որակել Հայաստանում առաջին անգամ ՀԱՊԿ ԽՎ արտագնա լիագումար նիստի անցկացումը: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ն օրակարգային հարցերի լուծման և կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր:

Վոլոդինը ևս ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG