Մատչելիության հղումներ

«Նրանք այնքան էլ երջանիկ չեն, որ վերադարձվել է պետությանը»․ Փաշինյանը ցուցադրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցուցադրել է Հանրապետության թիվ մեկ առանձնատունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ իր ընտանիքը տեղափոխվել է այդ առանձնատուն:

«Ինչպես հիշում եք, 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել, որ այս տունը պետք է սեփականաշնորհի Սերժ Սարգսյանին, հետո, երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը գոնե առժամանակ կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ «Այնուամենայնիվ, մեր կառավարությունը առաջին որոշումներից մեկը կայացրեց այս առանձնատան վերաբերյալ, և այս առանձնատան սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղարկվեց: Այդպիսով մենք համարեցինք, որ այս առանձնատունը պետք է վերադարձվի պետությանը և ինչպես և հարկ է, պետք է վերադարձվի հանրապետության ղեկավարին: Երբ Սերժ Սարգսյանն այս առանձնատնից հեռացավ, ինչպես և պետք է տեղի ունենար, ահա շարունակվեց, դա մի փուլն էր այս առանձնատունը պետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու և ահա հանրապետության վարչապետի ընտանիքը մի քանի օր առաջ տեղափոխվել է այս առանձնատուն»:

Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ տարվա գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը «բյուջեում բերել է 130 միլիոն դոլարի չնախատեսված եկամուտ»:

«Բնականաբար, նրանք հույս ունեին, որ այս տունը դառնալու է Սերժ Սարգսյանի սեփականությունը, նրանք այնքան էլ երջանիկ չեն, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի սեփականությունը չէ, այլև վերադարձվել է պետությանը և, բնականաբար, էնքան էլ լավ տրամադրություն չունեն այն կապակցությամբ, որ այստեղ ապրում է և ապրելու է Հայաստանի Հանրապետության ղեկավարի՝ վարչապետի ընտանիքը: Ոչ թե իմ ընտանիքը, ոչ թե Փաշինյանների ընտանիքը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը, անկախ նրանից թե ով կլինի այդ վարչապետը», - ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG