Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում պաշտոնական առաջին այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:
«Երևանում մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ փոխադարձ այցելությունների հրավերներ ենք փոխանակել: Պայմանավորվել ենք, որ նախ ես պաշտոնական այց կկատարեմ, այնուհետև նա կգա», - ասել է Փաշինյանը:
Նա ասել է, որ կոնկրետ ժամկետները դեռևս որոշված չեն, հնարավոր է առաջին կիսամյակի ընթացքում իր այցը կայանա, երկրորդ կիսամյակում` Պուտինը այցելի Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում մի քանի անգամ աշխատանքային այցեր է կատարել Մոսկվա, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հոկտեմբերի սկզբին Պուտինը մասնակցել է Երևանում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին: