Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ստացել և գրանցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլ տրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։

ՄԻԵԴ քարտուղարությունից նախկին նախագահի փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG