Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետությանը վերականգնել են 2 մլրդ 850 մլն դրամ


Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետությանը վերականգնել են 2 միլիարդ 850 միլիոն դրամ։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG