Մատչելիության հղումներ

Սախարովի անվան մրցանակը՝ ույղուր ակտիվիստին


Ույղուր ակտիվիստ Իլհամ Թոհթի, արխիվ
Ույղուր ակտիվիստ Իլհամ Թոհթի, արխիվ

Սախարովի անվան մարդու իրավունքների այս տարվա մրցանակը Եվրոպական խորհրդարանը շնորհում է ույղուր ակտիվիստ Իլհամ Թոհթիին:

Չինաստանի կառավարության կոշտ ընդդիմախոսը 2014 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ անջատականության մեղադրանքով: 49-ամյա Թոհթին տնտեսագիտության պրոֆեսոր է և իրավապաշտպան, Եվրամիության օրենսդիր մարմինը նրան հեղինակավոր այդ մրցանակին է արժանացրել Չինաստանի ժողովրդի և ույղուրական մահմեդական փոքրամասնության միջև երկխոսությունը զարգացնելու համար:

Թոհթին ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Չինաստանի արևմտյան շրջաններում բնակվող ույղուր փոքրամասնության իրավիճակի բարելավման ուղղությամբ, նա պաշտոնական Պեկինին մշտապես մեղադրել է մահմեդական փոքրամասնության իրավունքները խախտելու և անտեսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG