Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահը ընդդիմադիր դաշինքի առաջնորդին հանձնարարեց կոալիցիա կազմել


Բենյամին Նեթանյահու, Բենի Գանց, արխիվ
Բենյամին Նեթանյահու, Բենի Գանց, արխիվ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բենի Գանցին հանձնարարել է կառավարության կոալիցիա ձևավորել, ինչի համար քաղաքական գործիչն ունի 28 օր: Չհաջողելու դեպքում երկրում տեղի կունենան նոր՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ ընտրությունները:

«Կահոլ-Լավան»-ի և գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ» կուսակցության միջև բանակցությունները նախատեսված են այսօր:

«Լիկուդ»-ը իր հայտարարությունում կրկնել է լայն կոալիցիա ձևավորելու կոչը:

Նեթանյահուն հոկտեմբերի 21-ին հայտարարել է, թե չի կարողանում նոր կառավարություն ձևավորել սահմանված ժամկետում, մանդատը փոխանցելով նախագահին: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած Քնեսեթի ընտրությունների արդյունքներով «Լիկուդ»-ը ստացել է 31 մանդատ, «Կահոլ-Լավան»-ը՝ 33:

Իսրայելական խորհրդարանում տեղերի ընդհանուր թիվը 120 է, այդ իսկ պատճառով քաղաքական ուժերից և ոչ մեկին չի հաջողվում ինքնուրույն ձևավորել կառավարություն:

XS
SM
MD
LG