Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության, «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Ընդ որում, նա հրավիրվել է առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00-ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով։
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել Հանրապետական իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով: