Մատչելիության հղումներ

Էրդողան. «Անկարան Սիրիայում անհրաժեշտ քայլերի կարող է դիմել Սոչիում կայանալիք բանակցություններից հետո»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում, երկրի պետական TRT հեռուստաընկերության կազմակերպած միջազգային համաժողովի ընթացքում, չի բացառել, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին:

«Այժմ [Սիրիայի հյուսիսում] 120 ժամ տևողությամբ հրադադար է սահմանվել: Այդ հրադադարի մի զգալի հատվածն արդեն անցյալում է: Վաղը ես մեկնում եմ Սոչի: Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող պրոցեսները, որից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG