Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել Ռաքքա


Ամերիկյան զրահամեքենաները հեռանում են Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց ռազմաբազայից
Ամերիկյան զրահամեքենաները հեռանում են Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց ռազմաբազայից

Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել «Իսլամական պետություն» խմբավորման երբեմնի գլխավոր հենակետ համարվող Ռաքքայի գավառ:

Այս շրջանը 2017-ի հոկտեմբերից գտնվում էր քրդական ջոկատների և ամերիկյան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով կառավարական բանակի ստորաբաժանումները կիրակի օրը երեկոյան դիրքավորվել են Ռաքքա քաղաքի արվարձաններում:

Սիրիական բանակի առաջխաղացումը հնարավոր է դարձել Ռաքքայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանման դուրսբերումից հետո: Պետական հեռուստատեսության տեղեկություններով Ռաքքայից ոչ հեռու գտնվող նախկին ամերիկյան ռազմակայանի վրա Սիրիայի Արաբական Հանրապետության պետական դրոշն է բարձրացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG