Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն ու փոխնախագահը ժամանել են Թուրքիայի նախագահական նստավայր


Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն մտել են Թուրքիայի նախագահական նստավայր՝ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցելու:

«Մեր նպատակն է համոզել թուրքական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում», - Անկարա ժամանելուց առաջ՝ ինքնաթիռում ասել է պետքարտուղարը:

«Եթե բանակցությունները ձախողվեն, կլինեն պատժամիջոցներ, տուգանքներ ու այլ քայլեր, որոնք կջախջախեն Թուրքիայի տնտեսությունը», - այսօր զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահ Էրդողանը, մինչդեռ, ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելուց առաջ պնդել է՝ պատժամիջոցներից չի վախենում, ծրագիրն էլ դադարեցնելու միտք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG