Սիրիացի մոտավորապես 200 քրդեր, փախչելով թուրքական հարձակումից, հասել են Իրաք: Նրանք ապաստան են գտել Իրաքի քրդական շրջանի Դոհուկի փախստականների ճամբարում:
Իշխանությունները թույլատրել են բացել սահմանը սիրիացի քուրդ փախստականների ընտանիքներին, հիմնականում կանանց ու երեխաներին ընդունելու համար:
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 9-ին: Դրանց հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ լքել են իրենց տները: