Մատչելիության հղումներ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել է Սիրիայում թուրքական բանակի 5-օրյա գործողության արդյունքները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե պատժամիջոցների կամ զենքի վաճառքի արգելքի մասին Արևմուտքի սպառնալիքները չեն կանգնեցի Թուրքիայի գործողությունը:

Նա հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության 5 օրվա ընթացքում 490 ահաբեկիչ է չեզոքացվել, այդ թվում՝ 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254-ը վայր են դրել զենքը: Նա նաև ասել է, որ թուրքական բանակից 2 զինվոր է զոհվել ու 16 մարտիկ սիրիական ընդդիմադիր բանակից: Սիրիական կողմից կատարված ռմբակոծությունների հետևանքով, նրա բերած տվյալներով, Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը վիրավորվել են: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական բանակը 30-35 կմ. խորացել է Սիրիայի տարածք և վերահսկողություն է սահմանել Ռաս ալ-Այն քաղաքի վրա:

Ըստ այլ հաղորդագրությունների՝ թուրքական բանակից մի քանի զինծառայող է զոհվել, քրդամետ ուժերը 56 զինյալ են կորցրել, Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում առնվազն 80 զոհ կա:

ՄԱԿ-ի տվյալներով մոտավորապես 130 հազար մարդ ստիպված հեռացել է իրենց բնակավայրերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG