Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատասխան քննադատություն է հնչեցրել Եվրամիության և արաբական երկրների հասցեին, որոնք դատապարտել են թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Հեռուստաուղերձում թուրք առաջնորդը Եվրամիությանը նախազգուշացրել է, որ իրենց գործողությունները ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով «ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա»:
Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսին՝ այդ երկրի նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:
Նախօրեին Անկարայի նախաձեռնած ռազմական գործողության արդյունքում, ինչպես հայտնում են թուրքական իշխանությունները, Սիրիայի հյուսիսում վերահսկողության տակ են վերցրել 10 բնակավայր: