Մատչելիության հղումներ

Գյումրին հիշում է Շառլ Ազնավուրին


Հրապարակում էին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, բազմաթիվ գյումրեցիներ:

Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը 1988-ի երկրաշարժից օրեր անց արդեն աղետի գոտում էր: Նա ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որն աղետի գոտում բազմաթիվ ծրագրեր իրականացրեց:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց․ - «Իր ներդրումը, իր մարդկային հավատքը այդ ամենածանր օրերին այդ հույսն ու հավատը, որ ինքը իր հետ բերեց, խիստ կարևոր է: Այդ պահին մեր ծնկաչոք վիճակից ոտքի կանգնելու խորհրդանիշը եղավ: Հետագայում էլ իր ամբողջ կյանքում ինքը նաև Հայ Դատի, հայ լինելու, նաև Հայաստանի զարգացման ամենամեծ ջատագովն էր: Եվ մենք ուրախ ենք, որ կյանքի օրոք կարողացանք այս պատիվն ունենալ, ունենալ այս հրապարակը, ունենալ այս հուշարձանը, ունենալ այն վայրը, որտեղ Շառլ Ազնավուր անունը հավերժ պիտի մնա, քանի կա այս քաղաքը»:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավելեց, որ հատկապես գյումրեցու համար Ազնավուրը միշտ կմնա անփոխարինելի․ - «Որովհետև 88 թվականի երկրաշարժին առաջին արձագանքողներից էր ինքը, որ ինքնաթիռով միանգամից եկավ՝ օգնությամբ մեր ժողովրդին: Ո՞նց կարող ենք մենք մոռանալ: Մեզ համար անմահ մարդ է նա: Նա միշտ մեզ հետ է, միշտ գյումրեցիների հետ է»:

«Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը հիմա նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրն է ղեկավարում: Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Նիկոլա Ազնավուրը բնակարան նվիրեց գյումրեցի անօթևան մի ընտանիքի: Առաջիկայում նա կայցելի Գյումրի՝ մասնակցելու «Ավրորա» հիմնադրամի ծրագրերին և Ազնավուրի հրապարակի հարևանությամբ «Բարեկամության այգու» հիմնարկեքին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG