Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Լուրը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Ռոբերտ Քոչարյանն անցնում է ընթացիկ բուժզննում:
Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է: