Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը այն դարձնում է սպառնալիքի մշտական աղբյուր ՀԱՊԿ երկրների անվտանգության համար, ըստ ՏԱՍՍ-ի հայտարարել է ռազմական կառույցի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Վերջինս նշել է, թե այժմ խնդրի քաղաքական կարգավորման շուրջ ջանքերն ակտիվացել են, սակայն լիակատար հրադադարի համար դեռ շատ քայլեր են անհրաժեշտ: «Մինչև դա չարվի, ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգի հիմնական աղբյուրը», - ասել է ռուս գեներալը: