Մատչելիության հղումներ

Վանեցյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը


Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը «Հրապարակի» հետ զրույցում արձագանքել է իր հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությանը, պնդելով, թե վարչապետը «խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում»։

Լոս Անջելեսում տված ասուլիսում Փաշինյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստին, ասել էր, թե նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը:

Ի պատասխան Արթուր Վանեցյանը հայտարարել է․ - «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին»:

ԱԱԾ նախկին պետը նշել է․ - «Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»:

Վանեցյանը նաև հիշեցրել է իր հրաժարականի տեքստում «հնչեցրած «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ» ու հավելել․ - «Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG