Մատչելիության հղումներ

Իսրայելցի արաբները Բենի Գանցին են ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում


Իսրայելի արաբական կուսակցությունների դաշինքը իր աջակցությունն է հայտնում ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի առաջադրմանը վարչապետի պաշտոնում: Այդ մասին «Միասնական ցուցակ» դաշինքի ղեկավար Այման Օդեհը հայտարարել է նախօրեին Իսրայելի նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Իսրայելի հանրության մեծամասնությունը արտահայտել է իր տեսակետը: Իսրայելցիների մեծամասնությունը ոչ է ասել Բենյամին Նեթանյահուի հետագա կառավարմանը: Մեր ցանկությունն է վերջ տալ Նեթանյահուի դարաշրջանին, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք, որպեսզի Բենի Գանցը ձևավորի երկրի հաջորդ կառավարությունը», -հայտարարում էր Օդեհը:

Նախորդ շաբաթ կայացած ընտրությունների արդյունքներով Բենի Գանցի ղեկավարած ձախակողմյան դաշինքը 120 տեղանոց Քնեսետում 33 մանդատ էր ստացել, իսկ վարչապետ Նեթանյահուի «Լիկուդը»` 31:

Արաբական ծագում ունեցող Իսրայելի քաղաքացիների` ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշի շնորհիվ «Միասնական ցուցակը» երրորդ տեղն է զբաղեցրել` որոշիչ դեր ստանձնելով վարչապետի ընտրության հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG