ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։