Մատչելիության հղումներ

Նոր երկրաշարժ Բավրայից 13 կմ հարավ-արևելք՝ 3 բալլ ուժգնությամբ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ տեղական ժամանակով ժամը 22:42 (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.04 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Բավրա գյուղից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Հիշեցնենք, անցած շաբաթ նույն շրջանում տեղի էր ունեցել 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:

XS
SM
MD
LG