Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` այսօր «Սասուոլո»-ի դեմ կայանալիք խաղի ընդլայնված հայտացուցակում:
Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայազգի ֆուտբոլիստն այսօր իր նորամուտը կնշի Իտալիայի առաջնությունում:
Սերիա Ա-ի հերթական տուրում «Ռոմա»-ն այսօր երեկոյան սեփական հարկի տակ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, կմրցի «Սասուոլո»-ի դեմ:
Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվեց մի քանի շաբաթ առաջ՝ անգլիական «Արսենալից», մեկ տարի վարձակալության պայմանագրով:
Օրեր առաջ, Հռոմում տալով իր առաջին ասուլիսը՝ 30-ամյա Մխիթարյանն ասել էր. - «Երջանիկ եմ, որ այստեղ եմ, «Ռոմա» տեղափոխվելուս նախորդող շրջանը ծանր էր ինձ համար: Ես նոր էջ եմ բացում, գիտեմ, թե որ թիմ եմ եկել»։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, մեկ տարվա վարձակալությունից հետո արդեն «Ռոմա»-ն ֆուտբոլիստին «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: