Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Արցախի ժողովրդին ազատ, արդար և մրցակցային ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ:
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:
Արցախում ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին երեկ: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» տեղեկացրել են՝ քվեարկության ընթացքի վերաբերյալ լուրջ ահազանգեր չեն եղել։