Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ․ Վանեցյան


Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում:

«Դեռևս շարունակվում է խուզարկությունը, և խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն», - քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենի խոսքով, հարուցված է քրեական գործ իր պաշտոնավարման տարիների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Մանրամասները՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG