Կիրակի օրը Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների նախնական, ոչ պաշտոնական արդյունքների համաձայն քվեարկության երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան և ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան: Այս մասին ռուսաստանյան TACC գործակալությանը հայտնել են Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Աբխազական օրենսդրության համաձայն քվեարկության երկրորդ փուլը պետք է կայանա առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Վրաստանը խստորեն դատապարտել է Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կիրակնօրյա քվեարկությունը «Աբխազիայի օկուպացիան օրինականացնելու հերթական անհաջող փորձն է»: