Մատչելիության հղումներ

Բանտարկված լրագրող Աֆղան Մուխտարլին հայտնել է իր իրավունքները սահմանափակելու մասին


Ադրբեջանում բանտարկված լրագրող Աֆղան Մուխտարլին հայտնել է, որ մեկուսարանում իր իրավունքները խախտվում են: Այս մասին «Թուրան» գործակալությանը օգոստոսի 24-ին հեռախոսով փոխանցել է Եվրոպայում ապաստանած նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:

Կնոջ ասելով՝ Մուխտարլիին թույլ չեն տալիս զանգահարել իր փաստաբանին, նրան չեն փոխանցել ընկերոջ կողմից ուղարկված գումարը, չեն տալիս «Նոր ավտորիտարիզմը Ադրբեջանում» գիրքը, որի հեղինակը ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Ֆատահին է:

«Երկու շաբաթ է` գիրքը պահում, չեն տալիս Աֆղանին, չնայած այն հրատարակվել է Ադրբեջանում և պաշտոնապես արգելված չէ»,- ասել է Լեյլա Մուստաֆաևան:

Բանտարկված լրագրողի փաստաբանը «Թուրան»-ին ասել է, որ առաջիկա օրերին կփորձի հանդիպել Մուխտարլիի հետ:

2017 թվականին Աֆղան Մուխտարլին առևանգվել էր Թբիլիսիում և գաղտնի տեղափոխվել Ադրբեջան: Անցյալ տարվա հունվարին նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG