Մատչելիության հղումներ

Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են


Ինքնահռչակ Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում: Ինը թեկնածու է առաջադրվել՝ այդ թվում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Սոցիոլոգների կարծիքով թեկնածուներից ոչ մեկին առաջին փուլում չի հաջողվի ստանալ քվեների 50 տոկոսն ու հաղթանակի հասնել: Քվեարկելու իրավունք ունեն ավելի քան 100 հազար մարդ: Աբխազիայում 152 ընտրական տեղամաս է բացվել, ևս երկու տեղամաս բացվել է Ռուսաստանում, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Աբխազիայում ընտրությունների անցկացումը: Վրաստանի արտգործնախարարությունը այսօրվա ընտրությունները գնահատել է որպես՝ «հերթական անհաջող փորձը՝ լեգիտիմացնելու Աբխազիայի անօրինական օկուպացիան ու տարածաշրջանի փաստացի բռնազավթումը»:

Միջազգային հանրությունը Աբխազիան համարում է Վրաստանի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG