Մատչելիության հղումներ

Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետերը պաշտոնանկ են արվել


Անկարան պաշտոնանկ է արել քրդաբնակ քաղաքների ղեկավարներին
Անկարան պաշտոնանկ է արել քրդաբնակ քաղաքների ղեկավարներին

Թուրքիայի իշխանությունները երկրի քրդաբնակ շրջաններում պաշտոնանկ են արել Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ընտրված քաղաքապետերին:

Անկարան հայտարարել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ քաղաքապետերն առնչություն ունեն Քրդստանի բանվարական կուսակցության (PKK) հետ, որը ահաբեկչական կառույց է համարվում:

Ոստիկանները ձերբակալել են ավելի քան 400 բնակիչների, ինչն է'լ ավելի է սրել իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ տարածքներում:

«Անընդունելի եմ համարում այս պաշտոնանկությունները, այն, ինչ տեղի է ունենում Դիարբեքիրում, Վանում կամ Մարդինում, վկայում է, որ Թուրքիան թևակոխում է մի նոր փուլ: Ինչպես 1999 թվականի մահաբեր երկրաշարժը՝ այսօրվա միջադեպերն էլ կդառնան երկրաշարժ Թուրքիայում դեմոկրատական արժեքների և օրենքի գերակայության համար», - ասել է Դիարբեքիրի պաշտոնանկ արված քաղաքապետ Սելջուկ Միզրաքլին:

Թուրքիան մտադիր է ընդարձակել ռազմական ներկայությունը Սիրիայում, որտեղ թուրքական բանակի թիրախը քրդական զինյալ ջոկատներն են:

Ենթադրվում է, որ Անկարան փորձում է Սիրիայի սահմանի մոտ գտնվող «անվտանգության գոտի» ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG