Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում կհանդիպի հայ համանքի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կմեկնի Միացյալ Նահանգներ, հանդիպում կունենա հայ համայնքի հետ։

«Վաղուց արդեն պլանավորում եմ, որ պետք է անպայման հանդիպում ունենամ հայության ամենահայահոծ համայնքներից մեկում՝ Լոս Աջելեսում, մեր բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում էին, որ պետք է այցելեմ Լոս Անջելես, և ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 16։00-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում, որտեղ հրավիրում եմ մեր բոլոր սիրելի հայրենակիցներին՝ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների, ովքեր տրամադրվածություն կունենան, ժամանակ կունենան, հետարքրված կլինեն այդ հանդիպումով։ Հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև այն օրակարգը, որի մասին վերջին անգամ խոսել ենք նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում, և հույս ունենք այդ օրը մի լավ հզոր, ջերմ, հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիորեն անվանում են նաև սփյուռքի մայրաքաղաք։ Հույս ունեմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր։

«Շատ բարձր եմ գնահատում մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը, բարոյական աջակցությունը, որ նրանք հեղափոխության ողջ ընթացքում կանգնած էին, ըստ էության, ճիշտ է՝ վիրտուալ, բայց Հանրապետության հրապարակում, իհարկե, կային նաև հայրենակիցներ, ովքեր ֆիզիկապես եկել էին այդ օրերին, հարթակից նրանց լսելու առիթ է եղել։ Այնպես որ ինձ համար սա շատ կարևոր և սպասված հանդիպում է», - եզրափակեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG